COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 29-ի դրությամբ` կատարվել է 275138 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 176552, երկրորդ դեղաչափ` 98586։

Հիշեցում. «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով եւ «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 եւ բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ եւ կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը

Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, եւ գրանցվել պատվաստման համար

Կարող են պատվաստվել նաեւ օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են: