ԱՄՆ-ն պնդում է, որ Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհի որդի Էնդրյուն հարցաքննվի. ամերիկուհի Վիրջինիա Ջուֆրեն նրան մեղադրել է բռնաբարությունների մեջ, որոնք կազմակերպել էր ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը:

Ինչպես հայտնում է The Sun պարբերականը՝ հղում անելով ամերիկացի անանուն պաշտոնյային, Վաինգտոնը պահանջում է, որ Լոնդոնը ստիպի Յորքի դուքսին ցուցմունք տալ Էփշտեյնի գործով՝ այդպիսով կատարելով փոխադարձ իրավական օգնության մասին պարտավորվածությունները:

ԱՄՆ դատախազությունը, որը պարզում է անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին գործի հանգամանքները, 2020 թվականին դուսք Էնդրույին մեղադրել էր «զրոյական համագործակցության» համար:

Ավելի վաղ հաղորդվում էր նոր վկայի ի հայտ գալու մասին, որը տեսել էր՝ ինչպես է բրիտանացի արքայազնը ոտնձգություններ անում ամերիկուհու նկատմամբ:

Ամերիկուհի Վիրջինիա Ջուֆրեն արքայազն Էնդրյուին մեղադրել է բռնաբարության երեք դեպքի մեջ: Վերջինս նշել է, որ առաջին անգամ ստիպված է եղել սեռական կապի մեջ մտնել արքայազնի հետ լոնդոնյան առանձնատանը, երկրորդ դեպքը տեղի է ունեցել ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի տանը, երրորդը՝ նրա մասնավոր կղզում: Հայցվորն ընդգծել է, որ այդ ժամանակ 17 տարեկան է եղել:

Էփշտեյնին ձերբակալել են 2019 թվականին: Ոստիկանությունը հայտնել է ապացույցների առկայության մասին, որոնց համաձայն՝ 2002-2005 թվականներին վերջինս Մանհեթենի իր տանը հանդիպումներ է կամզակերպել տասնյակ անչափահաս աղջիկների հետ: