ՌԴ-ի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 9-ին բանակցություններ կանցկացվեն Մոսկվայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարկուղար Դմիտրի Պեսկովը:

«Այդ ժամկետը մենք կարող ենք հաստատել, այդ ժամկետով Է իրականացվում Մոսկվա Լուկաշենկոյի աշխատանքային այցի նախապատրաստումը»,-ասել Է Պեսկովը:

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել Էր, որ Պուտինը հեռախոսազրույց Է ունեցել Լուկաշենկոյի հետ, նրան շնորհավորել ծննդյան օրվա կապակցությամբ, նախագահները նաեւ արծարծել են երկկողմ համագործակցության հարցեր եւ կայանալիք շփումները: Ավելի ուշ Պեսկովը ճեպազրույցի ընթացքում լրագրողներին պատմել Է, որ Լուկեշենկոյի այցը Ռուսաստան և Պուտինի հետ շփումները պլանավորվում են սեպտեմբերի առաջին տասնօրյակում: