Օգոստոսի 29-ին՝ ժամը 20։13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է տացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղում այրվում է երեք տան տանիք։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ այրվում է ոչ բնակելի շինության տանիք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։10-ին, մարվել՝ 21։31-ին։ Այրվել են շինության առաջին հարկի տանիքի (90 քմ) փայտե կառուցատարրերի մոտ 60 քմ հատվածը և երկրորդ հարկի տանիքի (24 քմ) փայտե կառուցատարրերի մոտ 6 քմ հատվածը։

Օգոստոսի 30-ին՝ ժամը 03:58-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գայ գյուղի Գորկու 2-րդ փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռկվել է տներից մեկի բակում գտնվող խորդանոցում (մոտ 80 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:35-ին, մարվել՝ 05:10-ին: Այրվել է խորդանոցի մոտ 50 քմ հատվածը և տնտեսական իրեր: