Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Սկոպյե, որտեղ կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի չորրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա — Հայաստան հանդիպումը։

Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, օգոստոսի 30-ին  Հյուսիսային Մակեդոնիայում թիմին կմիանան Անդրե Չալըշըրը, Հովհաննես Համբարձումյանը, Հենրիխ Մխիթարյանը, Վահան Բիչախչյանը, Արշակ Կորյանը և Սարգիս Ադամյանը։ Ստանիսլավ Բուչնևը, Արտյոմ Ավանեսյանը և Իշխան Գելոյանը թիմին կմիանան օգոստոսի 31-ին, իսկ Վարազդատ Հարոյանը՝ սեպտեմբերի 2-ին։

Այսպիսով, Հայաստանի ընտրանին մրցավայր է մեկնել հետևյալ կազմով.

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո — «Ալաշկերտ»

Անատոլի Այվազով — «Ուրարտու»

Արսեն Բեգլարյան — «Ուրարտու»

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան — «Կայրաթ» (Ղազախստան)

Արման Հովհաննիսյան — «Փյունիկ»

Տարոն Ոսկանյան — «Ալաշկերտ»

Հրայր Մկոյան — «Արարատ»

Դավիթ Տերտերյան — «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ

Տիգրան Բարսեղյան — «Աստանա» (Ղազախստան)

Խորեն Բայրամյան — «Ռոստով» (Ռուսաստան)

Սոլոմոն Իմե Ուդո — «Ատիրաու» (Ղազախստան)

Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)

Դավիդ Դավիդյան — «Խիմկի» (Ռուսաստան)

Արտակ Գրիգորյան — «Ալաշկերտ»

Վբեյմար Անգուլո — «Արարատ-Արմենիա»

Ժիրայր Շաղոյան — «Արարատ-Արմենիա»

Էրիկ Վարդանյան — «Փյունիկ»

Հարձակվողներ

Ալեքսանդր Կարապետյան — «Նոա»: