2021թ. օգոստոսի 29-ի՝ ժամը 16։06-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ հանգստյան գոտու մոտակայքում վթար է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են  Քննչական կոմիտեից։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15:50-ի սահմաններում, Երեւան քաղաքի 47-ամյա բնակիչը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, գլորվելով հարվածել ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող բետոնե ցանկապատին, ինչի հետեւանքով վերջինիս մահացել է, իսկ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ ԱԿ» ՓԲԸ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սեւանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական եւ դատաավտոտեխնիկական փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է: