Այսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 01:50-ի սահմաններում Երևանի բնակիչ Հայկ Մելքումյանը իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայից դեպի Աճառյան փողոց տանող հետիոտնային անցման մոտ բախվել է մայթեզրի բազալտե եզրաքարերին և կողաշրջվել:

Վթարի հետևանքով բարեբախտաբար, տուժածներ չկան: Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: