Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը միշտ հիմնվել է արժանապատվության, ճշմարտության և արդարության վրա: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Երկուշաբթի նախարարը մասնակցել է Ստալինինգրադի ճակատամարտին մասնակցած ստորաբաժանումների և զորամասերի խորհրդանշանները ճակատամարտին նվիրված թանգարանին փոխանցելու հանդիսավոր արարողությանը: ԱԳ նախարարը նաև ծաղիկներ է դրել «Փառքի պանթեոն» հուշահամալիրին, ինչպես նաև Անհայտ զինվորի գերեզմանին:

«Այն, ինչ անում է մարզը, նահանգապետը այս հիշողության պահպանման և ամրապնդման համար, կարծում եմ, մեծ նշանակություն ունի մեր երկրի ապագայի համար, այդ թվում՝ մեր արտաքին քաղաքականության ապագայի համար, քանի որ այն միշտ հիմնվել է արժանապատվության, ճշմարտության և արդարության վրա»,- նշել է Լավրովը: