5-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում օգոստոսի 30-ին եռամսյա հավաքների մասնակից պահեստազորայինների հետ անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք։

Նրանց ուսուցանել են հաստիքային զենքից օգտվելու հմտություններ և հրահանգավորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: