Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի, խորհրդականի՝ Մհեր Գևորգյանի հետ Գեղաշեն համայնքում ներկա է գտնվել համայնքի նորակառույց մանկապարտեզի բացման պաշտոնական արարողությանը: Այս մասին տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանը։

Բացման արարողութունը մեկնարկել է փոքրիկ միջոցառմամբ, ապա Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն իրականացրել է օծման արարողությունը: Նշենք, որ հիմքից կառուցված մանկապարտեզի շինարարությունը մեկնարկել էր դեռ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով, ապա 2020 և 2021 թթ. սուբվենցիաներով իրականացվել են բակային հատվածի բարեկարգման և գույքի ձեռքբերման աշխատանքները: Ժամանակակից պայմաններով և լուսավոր մանկապարտեզ են հաճախելու համայնքի շուրջ 140 փոքրիկներ: