ՔՊ-ի կողմից առաջադրված Արեն Մկրտչյանն ընտրվեց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Այս մասին նշված հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Վահե Ղալումյանը։ Կարճ քննարկումից հետո հանձնաժողովի անդամները հավանություն տվեցին Մկրտչյանի թեկնածությանը։