Օգոստոսի 30-ի առավոտյան մի քանի պայթյունների ձայներ են լսվել Քաբուլում: Ուղիղ եթերում այդ մասին հայտնել Է CNN հեռուստաընկերության լրագրողուհին՝ վկայակոչելով ականատեսների:

«Մի քանի ժամ շարունակ Քաբուլում պայթյուններ են լսվել»,- նշել Է նա: Ըստ որում լրագրողուհին ընդգծել Է, որ առայժմ որեւԷ մանրամասնություններ չունի որոտած պայթյունների հանգամանքների վերաբերյալ: Օգոստոսի 29-ին ավելի վաղ ամերիկյան ուժերն անօդաչուով հարված են հասցրել՝ Քաբուլում ոչնչացնելով պայթանյութով ավտոմոբլ, որի միջոցով մտադրվել Էին ահաբեկչական գործողություն կատարել «Իսլամական պետությունը Խորասանում» խմբավորման զինյալները, որն «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության ճյուղավորումն Է:

Ստացվող տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի զինված ուժերի գրոհի արդյունքում ոչնչացվել Է երկու փոխադրամիջոց եւ մասնակիորեն քանդվել Է մի բնակելի տուն: Սի Էն Էն հեռուստաընկերության տվյալներով՝ հարվածի զոհ Է դարձել ինը մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: