Ծովինար Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար:

Օգոստոսի 26-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Ծ. Խաչատրյանի 2021 թվականի օգոստոսի 26-ի դիմումը` կարգադրում եմ.

1. 2021 թվականի օգոստոսի 26-ից Ծովինար ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար»,-նշված է կարգադրության մեջ: