ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը 3 րոպեում քննարկեց եւ նախագահի տեղակալ ընտրեց Լուսինե Բադալյանին։

Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։

Հանձնաժողովի նիստը կարճ տեւեց՝ 3 րոպե։ Ըստ էության, որեւէ քննարկում տեղի չունեցավ։ Բադալյանն ընտրվեց նախագահի տեղակալ 5 կողմ ձայներով։