ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կարող է նորամուտը նշել ֆրանսիական ակումբի կազմում օգոստոսի 29-ին կայանալիք Ֆրանսիայի առաջնության  4-րդ տուրի «Ռեյմս»-ՊՍԺ խաղում։ Մեսին ՊՍԺ տեղափոխվելուց հետո առաջին անգամ ընդգրկված է թիմի հայտացուցակում։

ՊՍԺ-ի հայտացուցակում է նաև բրազիլացի հարձակվող Նեյմարը, ով նոր մեկնարկած մրցաշրջանում որևէ հանդիպման չէր մասնակցել։

Ֆրանսիական ակումբի հայտացուցակում ընդգրկվել է նաև ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, ում՝ «Ռեալ» տեղափոխության մասին խոսակցություններն ու լուրերը չեն դադարում։

«Ռեյմս»-ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 29-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։