Աֆղանստանում Թուրքիայի դեսպանատան աշխատակիցները ժամանակավոր տարհանումից հետո վերադարձել են Քաբուլի կենտրոնում գտնվող դեսպանատան շենք և շարունակում են իրենց աշխատանքը։ Ինչպես հայտնել է թուրքական NTV հեռուստաալիքը, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը։

«Երկու շաբաթ առաջ մեր դեսպանատունը ժամանակավորապես տարհանվել և տեղակայվել էր Քաբուլի օդանավակայանում։ Երեկ նրանք վերադարձել են Քաբուլի կենտրոնում գտնվող իրենց շենք և շարունակում են աշխատել այնտեղ։ Մեր պլանների մեջ է մտնում Աֆղանստանում մեր դիվանագիտական առաքելության շարունակումը։ Մենք մշտպես հետևում ենք իրավիճակի զարգացմանն անվտանգության տեսանկյունից և ունենք պատրաստած տարբերակներ ցանկացած իրավիճակի համար։ Մեր առաջնահերթությունն անձնակազմի անվտանգությունն է»,- ասել է էրդողանը։