2022 թ. հունվարի 1-ից ծնվող 3-րդ և յուրքանչյուր հաջորդ երեխային կտրամադրվի 50 հազար դրամ ամենամասյա նպաստ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացումը։

2020 թվականին գրանցվել է ծնելիության՝ վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշը․ ծնվել է 36,533 երեխա։