Ֆրանսիայում արդեն յոթերորդ անընդմեջ բողոքի ցույցեր են ընթանում սանիտարական անցաթերթիկների եւ կորոնավիրուսային պատվաստումների հարկադրանքի դեմ, հայտնում է Associated Press-ը:

Ֆրանսիայի հարավում գտնվող Էքս-ան-Պրովանս քաղաքում արդեն մեկնարկել է երթը, որին, ըստ Twitter-ի լուսանկարների եւ տեսանյութերի, մասնակցում են հարյուրավոր մարդիկ: Լիոնի մերձակա Վիլֆրանշ-սյուր- Սաոն կոմունայում ցուցարարները զբաղեցրել են քաղաքապետարանի շքամուտքը եւ վանկարկում են «Ազատություն» կարգախոսը, տասնյակ մարդիկ դուրս են եկել հարավային Նարբոնի փողոցներ:

Ֆրանսիայի հարավային քաղաքներն արդեն մի քանի շաբաթ է մեծ երթեր են անցկացնում սանիտարական անձնագրերի հակառակորդների դեմ: Օրինակ, Մոնպելյեում իշխանությունները սպասում են մինչեւ 9 հազար մարդու, մինչդեռ Թուլոնի վարչակազմը պատրաստվում է փողոց դուրս բերել մոտ 5.5 հազար ցուցարարի, որոշ քաղաքներում ակցիաները սկսվել են վաղ առավոտից: