Անհայտ անձինք Ֆրանսիայի արեւելյան Ռուֆաշ կոմունայում գերեզմանատան պատին հակասեմական կարգախոսներ են գրել, տեղեկացնում է «Վեստին»՝ հղում անելով Գրանդ Էստ շրջանի խորհրդի նախագահ Ժան Ռոթներին:

«Ռուֆաշում հակասեմականության հերթական դրսեւորումն է, այն էլ՝ չափազանց կոպիտ: Սա անընդունելի է»,- գրել է ղեկավարը իր Twitter-ում՝ կոչ անելով երկրի իշխանություններին միջոցներ ձեռնարկել այս գաղափարախոսության տարածման դեմ, հատկապես՝ իր տարածաշրջանում, ինչպես նաեւ հետաքննել եւ պատասխանատվության ենթարկել գրությունների հեղինակներին:

Ավելի ուշ դեպքի վայր ժամանած ոստիկանները անհապաղ պատի վրայից ջնջել են դրանք: