«Առավոտի» տեղեկություններով՝ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ղեկավարի որդու դեմ, որը համագյուղացու տանը ծագած վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկել համագյուղացուն, ապակյա տարայով հարվածել է գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք, որի ընթացքում կոտրել է նաև խոհանոցի պատուհանը և սպասքեղենը:

Հ.Վ.-ն բերման է ենթարկվել բաժին և բաց թողնվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: