Պենտագոնը հայտարարել է ավիահարվածի միջոցով Աֆղանստանում ԻՊ-ի երկու պարագլուխների ոչնչացման մասին: Այս մասին տեղկացնում է ՌԻԱ գործակալությունը:

Պենտագոնում ճեպազրույցի ժամանակ գեներալ-մայոր Ուիլիամ Թեյլորը տեղեկացրել է, որ  ավիահարվածի հետևանքով «Իսլամական պետություն» խմբավորման երկու պարագլուխներ ոչնչացվել են, ևս մեկը՝  վիրավորվել:

Նա նաև հայտնել է, որ այդ ավիահարվաի հետևանքով, իրենց տեղեկություննեերով, քաղաքացիական անձիք չեն զոհվել: