Ուզբեկ գիտնականները «լոլիկային պատվաստանյութ» են ստեղծել: Ինչպես հայտնում է znak.com-ը՝ հղում անելով տեղի հեռուստատեսությամբ ցուցադրված ռեպորտաժին, նման լոլիկ ուտելու դեպքում մարդ պատվաստվում է կորոնավիրուսի դեմ:

«Մենք կորոնավիրուս են ներարկել բույսի բջիջների մեջ կլոնավորման միջոցով: Երբ հիվանդը «պատվաստված լոլիկ» ուտի, այն կհայտնվի մարդու օրգանիզմում և լոլիկի բջիջներից հակամարմին կարտադրվի»,- պարզաբանել է Ուզբեկստանի Գիտությունների ակադեմիայի բիոինֆորմատիկայի և գենետիկայի կենտրոնի գիտնականներից մեկը:

Նշվում է, որ գիտական կենտրոնի մասնագետներն այս «ուտելի պատվաստանյութի» մշակման շուրջ աշխատանքներ են իրականացնում դեռևս հունվար ամսից: