Կյանքից հեռացել է հայտնի իրավաբան, ՀՀ պետական գործիչ Տարիել Կարապետի Բարսեղյանը:

Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 29-ին՝ ժամը 18:00-ին՝ Լորիս Մելիքով 20 հասցեում:

ներկայացնում ենք նրա կեսնագրությունը։

Կրթությունը

1959-1962 թթ. ծառայել է խորհրդային բանակում։
1967 թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1970 թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ ասպիրանտուրան։

Աշխատանքային գործունեությունը

1969-1989 թթ. — ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս,
1989-2000 թթ. — ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի և դատավարության ամբիոնի վարիչ։

2000 թվականից — ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ։
1990-1998 թթ. — ՀՀ Գերագույն դատարանի նախագահ։

2008 թ. մայիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել ՀՀ Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական անդամ՝ հինգ տարի ժամկետով։

Երկար տարիներ հայկական հեռուստատեսությամբ հեղինակել և վարել է «Մարդը և օրենքը» հաղորդաշարը։
Կոչումներ
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան (2009)