Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության սպառնալիքը դեռ կա, եւ Ֆրանսիան պատրաստ է շարունակել աջակցել Իրաքին դրա դեմ պայքարում, հաղորդում է AFP- ն:

«2017 թվականին ԻՊ-ն տարածքներ է կորցրեց՝ իրաքցի զինվորականների քաջության եւ միջազգային կոալիցիայի աջակցության շնորհիվ: Բայց զգոնությունը չպետք է թուլացնել, քանի որ ԻՊ-ն դեռ սպառնալիք է, եւ ես գիտեմ, որ ահաբեկիչների դեմ պայքարն առաջնահերթություն է մնում ձեր կառավարության համար»,- ասել է Մակրոնն Իրաք այցելության ժամանակ՝ մասնակցելու Բաղդադի համագործակցության եւ գործընկերության համաժողովին, որին մասնակցելու են Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի երկրների, ինչպես նաեւ Ֆրանսիայի եւ Ճապոնիայի ղեկավարներ եւ ներկայացուցիչներ:

Ըստ Մակրոնի՝ նման միջոցառման կազմակերպման հենց փաստը հաղթանակ է: «Մենք կարողացանք համախմբել պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին, որոնք երբեմն նույնիսկ չէին խոսում միմյանց հետ, որպեսզի կարողանային նորից աշխատել եւ միասին լուծումներ փնտրել տարածաշրջանի համար»,- ասել է նա: