Վերջին մեկ ամսում Ճապոնիայում երկու մարդ է մահացել կորոնավիրուսի դեմ Moderna ընկերության պատվաստանյութը ստանալուց հետո:

Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի առողջապահության նախարարության հայտարարությանը, խոսքը հակակորոնավիրուսային պատվաստանյութի այն խմբաքանակի մասին է, որում «օտար նյութեր» էին հայտնաբերվել:

Գերատեսչության տվյալներով՝ վերջին մեկ ամսում մոտ 30 տարեկան երկու տղամարդ մահացել է ամերիկյան ընկերության դեղամիջոցն ստանալուց հետո մի քանի օրվա ընթացքում: Մահվան պատճառները հետաքննվում են: Դեռևս պարզ չէ՝ արդյոք հայտնաբերված խառնուրդն առկա է եղել այն սրվակներում, որոնք կիրառվել են երիտսարադների պատվաստման ժամանակ, թե ոչ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ճապոնիայում որոշում էին կայացրել կասեցնել Moderna ընկերության պատվաստանյութի տվյալ խմբաքանակի օգտագործումը, որում ինչ-որ «օտար նյութերի» խառնուրդ էր հայտնաբերվել: