Ղազախստանի Ժամբիլի շրջանի զորամասի զինապահեստում տեղի ունեցած հրդեհի և դրան հաջորդած պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղումանելով Ղազախստանի ԱԻՆ մամուլի ծառայությանը, ևս երեք անձ որոնվում է:

Գերատեսչության տվյալներով՝ պայթյունների հետևանքով, ընդհանուր առմամբ, տուժել է 98 մարդ, նրանից մոտ 50-ը՝ ԱԻՆ աշխատակիցներ:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն օգոստոսի 29-ն ազգային սգո օր է հայտարարել կատարվածի հետևանքով զոհվածների հիշատակին:

«Ժամբիլի մարզում տեղի ունեցած ողբերգական իրադարձությամբ պայմանավորված, որը հանգեցրել է մարդկային կորուստների, օգոստոսի 29-ը հայտարարում եմ համազգային սգո օր»,- իր թվիթերյան էջում գրել է երկրի առաջնորդը: