Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում երեկ` օգոստոսի 27-ին, ժամը 22:00-ից սկսած մոտ կես ժամ տևողությամբ հակառակաորդի կողմից կրակոցներ են հնչել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը:

«Կրակոցների հետևանքով գյուղում թվով մոտ 10 ընտանիքի տանիքներ են վնասվել: Փառք Աստծո, բնակիչներ կամ զինծառայողներ չեն վիրավորվել: Այս պահին գյուղում հանգիստ է, կրակոցներ չկան»,- ասաց նա:

Նշենք, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել արդեն սահմանամերձ դարձած գյուղերի ուղղությամբ հակառակորդի կրակոցները: