Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը չի կարող խուսափել «Ալ-Հաշդ ալ-Շաաբի» իրաքյան շիա աշխարհազորայինների ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս»-ի ուժերի հրամանատար, գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության հետեւանքներից այն պատրվակով, որ դա արել է նախկին վարչակազմը: Այս մասին հայտնում է Tasnim News-ը::

«ԱՄՆ-ն պետք է պատասխանատվություն կրի դրա համար: Չնայած նրան, որ իրադարձությունը տեղի է ունեցել նախկին ամերիկյան վարչակազմի օրոք, ԱՄՆ կառավարությունը չի կարող խուսափել հետեւանքներից եւ պետք է պատասխան տա»,- ասել է նախարարը:

«Իրանի ԱԳՆ-ի հիմնական խնդիրներից մեկն իրական դատական ​​հետապնդումն է նրանց նկատմամբ, ով ԱՄՆ կառավարության անունից ահաբեկչություն է իրականացրել այդ հերոսների նկատմամբ: Ահաբեկչության պատվիրատուներն ու կազմակերպիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների համար»,- ասել է Աբդոլահիանը: