ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսական կազմակերպությունը (ՊԳԿ) կոչ է արել մեծացնել հումանիտար օգնությունն Աֆղանստանին, քանի որ հանրապետությունում աճող երաշտը սպառնում է ավելի քան 7 միլիոն մարդու, հայտնում է ՊԳԿ կայքը: http://www.fao.org/home/hy/

«Այդ մարդկանցից շատերն արդեն այն 14 միլիոն մարդկանց թվում են, այսինքն՝ յուրաքանչյուր երրորդ աֆղանցի, ով սննդի խիստ պակաս ունի եւ հրատապ մարդասիրական օգնության կարիք ունի»,- ասվում է զեկույցում:

«Եթե մենք չկարողանանք օգնել ուժեղ երաշտից ամենաշատը տուժած մարդկանց, մեծ թվով մարդիկ ստիպված կլինեն լքել իրենց տնտեսությունները եւ տեղահանված դառնալ որոշ թաղամասերում: Դա կարող է էլ ավելի վատթարացնել պարենային անվտանգության հետ կապված իրավիճակը եւ եւս մի վտանգ ներկայացնել Աֆղանստանի կայունության համար»,- ասել է ՊԳԿ գլխավոր տնօրեն Քու Դոնգյուն:

Ավելի վաղ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) եւ ՊԳԿ-ն զեկույց են հրապարակել, որտեղ Աֆղանստանը գրեթե 30 երկրների թվում էր, որտեղ պարենային անվտանգության հետ կապված իրավիճակի վատթարացում էր կանխատեսվում 2021 թվականի օգոստոսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում: