Պերուի հարավում ժայռից ավտոբուսի ընկնելու հետեւանքով առնվազն 15 մարդ է զոհվել, երեք մարդ վիրավոր է, հայտնում է Andina-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

Ոստիկանության տվյալներով` ողբերգությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը` տեղական ժամանակով 12:30-ին, Կուսկոյի եւ Ապուրիմակի բաժանմունքների սահմանին: Ավտոբուսը տեղափոխում էր ավստրալական MMG հանքարդյունաբերական ընկերության աշխատակիցներին եւ ընկել էր անդունդը: