Մամուլում շրջանառվում էր այն լուրը, թե իբր պատգամավորներին կարգելեն նիստերի դահլիճ հեռախոս տանել։ Միաժամանակ նշվել էր, որ հարցը քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում,  որտեղ որոշվել է դիմել ԱԺ ղեկավարությանը, որպեսզի արգելվի պատգամավորներին նիստերի դահլիճ տանել իրենց հեռախոսները։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը վստահեցնում է, որ նման քննարկում երբեւէ տեղի չի ունեցել, և հայտարարում է, որ օրակարգում նման հարց չի կարող լինել։