ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իշխանության և նրա ղեկավարի մոտ առկա է Ստոկհոլմյան սինդրոմ, այն է բռնության ենթարկվածը սիրահարվում է իրեն բռնության ենթարկողին:

Դա է վկայում ադրբեջանցիների ու թուրքերի նկատմամբ սրանց անսահման սերն ու նվիրվածությունը, որոնք դարեր շարունակ սպանել, մորթել, թալանել ու հայրենազրկել են մեր ծնողներին, մեզ և անխուսափելիորեն անելու են նաև մեր երեխաներին:

Ու թող ոչ ոք չփորձի մեզ համոզել, որ հանձնելով ու զիջելով հնարավոր է լինելու հասնել խաղաղության:
Տվողից միշտ էլ ուզում են ու վերցնում . . .»։