Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին դուրս է գրվել հիվանդանոցից հետազոտվելու համար հոսպիտալացվելուց հետո, հաղորդում է Rainews24 հեռուստաալիքը:

Քաղաքական գործիչը տեղափոխվել էր Միլանում Սան Ռաֆայել հիվանդանոց «հերթական հետազոտման» համար: Նա պետք է միջամտություններ ստանար COVID-19-ով վարակվելուց հետո: Հեռուստաալիքի տվյալներով՝ «Առա՛ջ, Իտալիա» կուսակցության առաջնորդը տառապում էր «աննշան սրտաբանական խնդիրներից»:

Ապրիլին Բերլուսկոնին Սան Ռաֆայելի հիվանդանոցում անցկացրել էր շուրջ մեկ ամիս: Նա ստանում էր վերականգնողական բուժում 2020 թվականի աշնանը կորոնավիրուսով վարակվելուց հետո:

2021-ի ապրիլին Բերլուսկոնին հրատապ հոսպիտալացվել է Մոնակոյում սրտի խնդիրների պատճառով: Քաղաքական գործչի մոտ ախտորոշվել էր սրտի առիթմիա: 2020 թվականի սեպտեմբերին նախկին վարչապետի մոտ ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ:

Սեպտեմբերին կլրանա Բերլուսկոնիի 85-ամյակը: