Սևանա լճից 2021 թվականին լրացուցիչ ջրառ կատարելու մասին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանվել էր մինչեւ 75 միլիոն խորանարդ մետր ծավալով ջրառի իրականացում, որից օգոստոսի երրորդ տասնօրյակի ընթացքում արդեն բաց  է թողնվել 18 միլիոն 571 հազար խորանարդ մետր ջուր։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունը։

2021 թվականի օգոստոսի 27-ի դրությամբ Սեւանա լճից այս տարվա ընթացքում ոռոգման նպատակներով արդեն բաց է թողնվել 189 միլիոն 571 հազար խորանարդ մետր ջուր։ Նույն օրվա դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 63 սանտիմետր բարձրության վրա, ինչը 6 սանտիմետրով պակաս է նախորդ տարվա նույն օրվա նիշից։

«Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Սևանա լճից ոռոգման նպատակներով իրականացվող ջրառի չափաքանակ է սահմանված մինչև170 միլիոն խորանարդ մետրը