Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ օգոստոսի 27–ին, անցկացնում է իր հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված է 35 հարց, որից 32-ը չի զեկուցվում:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տրամադրելու կարգը եւ չափերը սահմանելու մասին,

«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում եւ փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու եւ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու մասին,

«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում եւ փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու եւ Արցախի Հանրապետության կառավարությանը միջպետական վարկ տրամադրելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին,

«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին,

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի գրավադրման գործարքներին համաձայնություն տալու մասին եւ այլ հարցեր։