ԱՄՆ-ն պետք է դասեր քաղի Աֆղանստանում ստեղծված իրավիճակից: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մեր արևմտյան գործընկերները միշտ ցանկանում են միավորել ջանքերն ու համատեղ պատասխաններ գտնել, սակայն այնուամենայնիվ, ինձ այդ մասին հարցրել էին մի քանի օր առաջ, դասեր է պետք քաղել Իրաքից, Լիբիայից և այժմ էլ Աֆղանստանից հետո: Արժեքների օտար համակարգը պարտադրելու փորձերը բավականին պայթյունավտանգ են»,- ասել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մեծ հույսեր ունեմ, որ երրորդ անգամից արդեն հնարավոր կլինի ամրապնդել այդ եզրակացությունը քաղաքական գործիչների գիտակցության մեջ, որոնք դիտարկում են իրենց հետագա գործողություններն օտար տարածքներում»,- հավելել է Լավրովը: