Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է թոշակի անցած թուրք գեներալների՝ փետրվարի 28-ի հեղաշրջման գործին մասնակցության հետ կապված ազատազրկման ժամկետները հետաձգելու մասին բողոքարկումները, հաղորդում է Ahval-ը:

Օգոստոսի 19-ին 14 թոշակի անցած գեներալները դատապարտվել էին ազատազրկման՝ թուրքական զինուժի թողարկած հուշագրին մասնակցության համար, որը հայտնի էր որպես «հետմոդեռնիստական հեղաշրջում», քանի որ այն ի վերջո հանգեցրեց ընտրված կառավարության լուծարմանը:

Գեներալները դատավճիռից հետո բանտ էին ուղարկվել:

Դատարանը մերժել է գեներալների բողոքները՝ պատժի կատարումը հետաձգելու վերաբերյալ՝ ընդգծելով, որ «նրանց կյանքին ոչինչ չի սպառնում»՝ չնայած դատապարտյալների վատառողջության վերաբերյալ փաստաբանների պնդումներին: