Ուրբաթ թուրքական երկու F-16 կործանիչ խախտել է Հունաստանի օդային տարածքը Էգեյան ծովի կղզիների շրջանում, ինքնաթիռները բացահայնտվել են եւ գրավվել հունական ավիացիայի կողմից: Այդ մասին հայտնում են Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Տեղեկությունների համաձայն՝ թուրքական երկու F-16 ինքնաթիռ ներխուժել է Աթենքի թռիչքային տեղեկատվության շրջան (Athens Flight Information Region, FIR) ուրբաթ առավոտյան՝ չներկայացնելով թռիչքի պլան: «Տեղական ժամանակով 11:17-ին դրանք թռել են հունական կղզիների երկնքում: Թուրքական ինքնաթիռները բացահայտվել են եւ գրավվել հունական կործանիչների կողմից՝ միջազգային կանոնների համաձայն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ամեն տարի Թուրքիայի կողմից տեղի են ունենում հարյուրավոր խախտումներ հունական օդային տարածքում:

Ուրբաթ «Վիմա» թերթը հայտնել է, որ Թուրքիան օգոստոսին արդեն իրագործել է 122 այդպիսի խախտում Հունաստանի օդային տարածքում: «Երկու դեպքում թուրքական ինքնաթիռներն անգամ մասնակցել են ֆիկտիվ օդային մարտերում հունական կործանիչների հետ: Նույնիսկ Աթենքի հյուսիսում՝ Աթիկայի շրջանում վերջերս բռնկված ուժգին հրդեհի գիշերը թուրքերն Էգեյան ծով են ուղարկել երկու F-16, որոնք զինված էին «օդ-օդ» դասի հրթիռներով՝ նպատակ ունենալով գիշերը խախտել հունական օդային տարածքը»,-գրում է պարբերականը: