Այսօր՝ օգոստոսի 27-ին, մահվան ելքով վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում՝ Ավանդական բժշկության համալսարան-գիտաբժշկական կենտրոնի հարևանությամբ, Երևանի բնակիչ՝ 22-ամյա Արտավազդ Անդրեասյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 55-60 տարեկան դեռևս անձը չպարզված տղամարդ հետիոտնի, ապա բախվել Երևանի բնակիչ՝ 63-ամյա Աշոտ Ադամյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել են սթափ։