Օգոստոսի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հյուսիս-Հարավ նոր կառուցված ավտոճանապարհի սկզբնամասում բախվել են Երևանի բնակիչ՝ 20-ամյա Ժիրայր Փանոսյանի վարած Toyota Camry և Սիսիան քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Էդգար Մովսիսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։