Ես հիմա գտնվում եմ Շուռնուխում, այստեղ եմ եկել Գորիսից, ճանապարհներն ամբողջությամբ բաց են, ամեն ինչ նախկինի նման է։ Այս մասին Tert.am -ի հետ զրույցում  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Ճանապարհների անվտանգությունը լիովին ապահովված է թե՛ Գորիսի, թե՛ Կապանի կողմից։ Կապանի կողմից էլ այստեղ է եկել վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։ Որևէ խոչընդոտ չի եղել, ճանպարհները հսկվում են ՀՀ և ՌԴ սահմանապահ զորքերի  կողմից»,-ասաց նա։

Թե բանակցություններում ինչպես է հաջողվել հասնել հաջողության, պատգամավորը չմանրամասնեց։

Tert.am-ի հետ զրույցում Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն էլ նշեց, որ կապը բնակավայրերի հետ վերականգնվել է, շարունակում են իրենց ծառայությունը իրականացնել  հայ և ռուս սահմանապահները։