Անհետ կորած զինծառայողների հարազատներն այս պահին կառավարության շենքի դիմաց են։

Նրանք երեկ երեկոյան ևս Կառավարություն էին եկել, և գիշերել են այնտեղ։ Ծնողները հրաժարվում են ընդունել աճյունների ԴՆԹ հետազոտությունների արդյունքները։

Ծնողներից մի քանիսն այս պահին կառավարության ներսում են՝ հանդիպման։

«Տարբեր բաներ ենք իմացել, որոնք մեծ խնդիր կարող է առաջացնել մեր երեխաների հետ կապված։ Ծնողներ կան, որ մինչ օրս չգիտեն իրենց երեխաների գտնվելու վայրը, իրենց երեխաների կարգավիճակը»,- երեկ նշել էր անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը։