ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկել է կորոնավիրուսի համավարակի հետեւանքով առաջացած ճգնաժամի պատճառով բնակարանների վճարման համար առանց միջոցների մնացծ անձանց վտարման մորատորիումը, որը նախկինում երկարաձգվել էր Սպիտակ տան կողմից, հաղորդում է Axios-ը:

Ըստ Մարդահամարի բյուրոյի՝ օգոստոսի կեսերից ԱՄՆ-ում մոտ 3.5 միլիոն մարդ ասել է, որ առաջիկա երկու ամսվա ընթացքում իրենց վտարում է սպասվում:

Գերագույն դատարանը սահմանել է, որ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնները, որոնք որոշում են կայացրել երկարաձգել մորատորիումը մինչեւ հոկտեմբերի 3-ը, չունեին դրա իրավասությունը:

«Մի բան է, եթե Կոնգրեսը հստակ թույլտվություն տար այս գործողության համար, որը ձեռնարկվել էր ՀՎԿԴԿ-ի կողմից: Բայց դա տեղի չի ունեցել»,- ասվում է բանաձեւի տեքստում: