Սյունիքում ադրբեջանցիները դեռ շարունակում են փակ պահել Գորիսից Կապան միջպետական ճանապարհը՝ երկու հատվածներով, ինչը անհանգստություն է առաջացրել բնակիչների շրջանում։

«Ճանապարհը փակ է, դա արդեն խնդիր է։ Եթե ճանապարհը փակ է, ինքնըստինքյան խնդիր է առաջանում»,- Դավիթ Բեկ գյուղի վարչական ղեկավար Բենիամին Պողոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ ընթացող բանակցությունների մասին տեղեկություն չունի, բայց 18։30-ի դրությամբ Գորիս-Կապան ճանապարհահատվածը շարունակում է փակ մնալ։

«Դավիթ Բեկի հետ դա կապ չունի։ Գլխավոր մայրուղին է՝ Կապան-Երևան։ Գլխավոր՝ Մ2 ճանապարհն է փակ»,- ասել է նա ու ավելացրել, որ դա անհանգստություն է առաջացրել բնակիչների շրջանում։

«Խուճապ չկա, բայց մարդիկ անհանգստանում են։ Խնդիրը Դավիթ Բեկի համար չէ միայն, այլ ամբողջ Կապան համայնքի համար դա տեղով խնդիր է։ Բոլորի համար էլ խնդիր է»,- ասաց գյուղի վարչական ղեկավարը։