Մինչ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները սրտի թրթիռով պատմում են, թե իրենք ոչ մի պատասխանատվություն չունեն երկիրը ողբերգության հասցնելու հարցում և միայն «նախկիներն» ու իրենց մյուս քննադատներն են մեղավոր, ադրբեջանցիներն Գորիս-Կապան միջպետական մայրուղին երկրորդ հատվածից՝ Գորիս-Որոտան, փակեցին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։

«ՄԻՊ-ը որոշակի մանրամասնություններով անդրադարձել է ինչպես երեկվա, այնպես էլ այսօրվա ադրբեջանական գործողություններին։

Այս ճանապարհի անվտանգության և առաջ եկած սպառնալիքների մասին շատ եմ խոսում, իսկ իշխանությունն անընդհատ պնդում է, թե իրենք «անտեսանելի մեծածավալ» աշխատանքներ են իրականացնում։

Սրանց ամեն խոստում, պարծենկոտություն ժողովրդի գլխին նոր փորձանք ու ողբերգություն է բերում»,- գրել է նա։