«Իրիկունը ժամը 11.30-ի կողմերն էր, հասանք Չայզամիի կողմերը, ոստիկանները կանգնացրին, ասին պետք է մի քիչ սպասեք։ Մի երկու ժամից հետո, ասացին ավտոյի պատուհանները փակ պահեք ու արագ անցեք»,–պատմում է կապանցի Մարինե Կարապետյանը, որը երեկ՝ օգոստոսի 25-ին Երեւանից Կապան էր վերադառնում։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները շարունակում են փակ պահել Երեւան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Չայզամի-Շուռնուխ-Որոտան հատվածը։ Հակառակորդի հետ բանակցությունները վերսկսվել են հինգշաբթի ժամը 16-ից եւ մինչեւ այս պահը շարունակվում են։

Հայաստանի Զինված ուժերի ներկայացուցիչների հետ բանակցություններին մասնակցում են ռուս սահմանապահները։ Հիմնական ճանապարհը փակելով, սակայն, Սյունիքը մասնավորապես, Կապանը չի կտրվել արտաքին աշխարհից։

Երթեւեկությունը անխափան գործում է Աղվանի-Տաթեւ այլընտրանքային ճանապարհով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով