8-րդ գումարման Ազգային ժողովի հանձնաժողովներն արդեն ձևավորվել են։ ԱԺ կայքում հրապարակվել են հանձնաժողովների կազմերը։

Ձևավորվել է 12 հանձնաժողով, որոնցից 9-ը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, երկուսը՝ «Հայաստան», մեկը՝ «Պատիվ ունեմ» խմբակցություններին։

«Քաղաքացիական պայմանգրին» տրվել են՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Առողջապահության հարցերի, Արտաքին հարաբերությունների, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի, Եվրոպական ինտեգրման հարցերի,  Պաշտպանության եւ անվտանգության հարցերի, Պետական-իրավական հարցերի, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները։

«Հայաստան» խմբակցության մշտական հանձնաժողովներն են՝ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի, Տնտեսական հարցերի։

«Պատիվ ունեմ»-ին տրվել է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը։