Երբ այսօր իր երեսին ասեցի, որ ամենազազրելի եւ եղկելի բանը հետեւից խփող տղամարդն է, եւ այսուհետ ինքն ու  իր որոշ գործընկերներ իմ մտապատկերում մնալու են որպես հետեւից խփողներ, սա պատասխանեց՝ ես կարամ դիմացից էլ խփեմ։ Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Վահե Ղալումյան անունով այս քպ- ական տավուշցի գոյանքը՝ իր մի շարք գործընկերների հետ, երեկ խրամատավորվել  էր ԱԺ-ում եւ  հետեւից բռունցքներով հարվածում էր  ԱԺ ՀԱՅԱՍՏԱՆ դաշինքի պատգամավորներին։

Երբ այսօր իր երեսին ասեցի, որ ամենազազրելի եւ եղկելի բանը հետեւից խփող տղամարդն է, եւ այսուհետ ինքն ու  իր որոշ գործընկերներ իմ մտապատկերում մնալու են որպես հետեւից խփողներ, սա պատասխանեց՝ ես կարամ դիմացից էլ խփեմ։

Ահա, թե ովքեր են տնօրինում քո ճակատագիրը, Հայաստան։

Ի դեպ, սա արդեն հայտնի է Էդմոն Մարուքյանին հետեւից խփելով։

Հիշեցնեմ, որ  Ռամիլ Սափարովն էլ էր հետեւից խփել հայ սպային։

Հ․Գ․ Իսկ Երեկվանից ադրբենջանական զորքերը կտրել են Հայաստանի հյուսիսը հարավից՝ փակելով Գորիս-Կապան ճանապարհը»,- ասված է գրառման մեջ։