Ղազախստանի Ժամբիլի շրջանում գտնվող ռազմական պահեստում 6 պայթյուն է որոտացել: Այդ մասին հայտնել է «Sputnik Ղազախստան»-ը:

Հանրապետության պաշտպանության նախարարության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտ 19:00-ին՝ զորամասի տարածքում գտնվող պահեստներից մեկի մոտ տեղի ունեցած բռնկման հետեւանքով: Գերատեսչությունն ընդգծել է, որ այնտեղ պահվել է հիմնականում ինժեներական զինամթերք, որը թռիչքի մեծ հեռահարություն չունի:

Տուժել է 66 մարդ, որոնցից 2-ը ծանր վնասվածքներ են ստացել: