Արտակարգ իրավիճակների դեպարտամենտի շուրջ 30 աշխատակիցներ եւ զինծառայողներ վիրավորվել են զորամասի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել Է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտը:

Ժամբլի մարզի վարչակազմի մամուլի ծառայությունը նույնպես հայտնել է, որ պայթյունի հետեւանքով ավելի քան 30 մարդ Է տուժել:

«Թարազա քաղաքի թիվ 1 քաղաքային հիվանդանոց տարբեր վնասվածքներով 32 մարդ է տեղափոխվել», — ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես ճշտել են մամուլի ծառայությունում, զորամասը գտնվում է Բայզակի շրջանի Քայնար գյուղի մերձակայքում: «250 բնակիչ ունեցող Քայնար գյուղը գտնվում է [զորամասից] մեկ կիլոմետրից պակաս հեռավորության վրա։ Սկսվել է բնակչության տարհանումը։

Այրվում է զինամթերքի պահեստը: Տեղեկություններ կան երկու խոշոր պայթյունների եւ տուժած ԱԻ դեպարտամենտի մեկ աշխատակցի մասին», — նշվում Է հաղորդագրության մեջ: